Հասարակություն
Ադրբեջանի հերթական զառանցանքն է. ՊՆ-ն հերքում է հայկական կողմի՝ Նախիջևանի ուղղությամբ կրակ բացելու մասին լուրերը
Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այն լուրը, թե Հայաստանի զինված ուժերը կրակոցներ են արձակել Նախիջևանի ուղղությամբ:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Արմենպրեսին հայտնեցին:
«Սա Ադրբեջանի հերթական զառանցանքն է»,- նշեցին ՀՀ ՊՆ-ից:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե, իբր, ՀՀ ԶՈՒ կողմից Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ դիրքերը գնդակոծվել են, որի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
«Երևանի գինու օրեր» փառատոնի ընթացքում արձանագրվել է ընդամենը 7 դեպք
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փորձել է կտրել գլուխը. հակամիգրանտական բողոքի ակցիաներ Հյուսիսային Իռլանդիայում
Հայտնի է քանի մարդ ՀՀ քաղաքացիություն չի ստացել
Յուրօրինակ ընտրություն` Վարդենիսի ընտրատեղամասերից մեկում
1.0