Դուրս գանք փողոց, որ թշնամին մի հատ էլ Սիսիանով մտնի, միջանցքը կտրի․ Մարուքյանի պատասխանը Զոհրաբյանին
«Դուրս գանք փողոց, թշնամին էլ տեսնի, որ ներքաղաքական ցնցումներ են երկրում, մի հատ էլ Սիսիանով մտնեն, միջանցքը կտրեն, ի՞նչ ենք անելու». «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի հրապարակային առաջարկին՝ դուրս գալ փողոց, իշխանությանը հեռացնել:
Ըստ Մարուքյանի, իրենք նման իրավիճակներում երբեք ներքաղաքական օրակարգ չեն բերում, այս պահին էլ դադարեցված են նախընտրական բոլոր գործընթացները:
«Պետք է զգոնությունը բարձրացնել և համախմբվել՝ ընդդեմ արտաքին թշնամու»,- ասաց նա:
Պատգամավորը հույս հայտնեց, որ շուտով Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ կհրավիրվի, իրենք կհրավիրվեն եւ փակ քննարկում կունենան՝ իրավիճակը հասկանալու համար:
Նշենք, որ Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր. «Ես ուզում եմ դիմել ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ դուք ինչի՞ եք լռում, ամեն մեկդ զբաղված եք ինչ-որ բուկլետ ու պլակատ տպելով։ Դուք հասկանո՞ւմ եք, որ վաղը կարող է ուշ լինել, և ձեր քարոզարշավը, բուկլետն ու պլակատը կարող է որևէ մեկին պետք չլինել։ Ընդդիմությունը հիմա պիտի լիներ փողոցում, ընդդիմությունը հիմա պիտի ժողովրդին արտահերթ հավաքի հրավիրեր և ներկայացներ իրավիճակը և պարտադրեին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»:
Նմանատիպ հոդվածներ
Օրվա կադր․ Երևանը՝ ծիածանի ներքո
Րոպեներ առաջ ամբողջ երևանը հսկայական ծիածանի ներքո էր։ [6d8477ea24abd5c939ec228129441ea3.jpg] [fc26ac3af50b0a22f20198415...
Բելառուսի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ուղիղ սպառնալիքի տակ է. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սահմանապահի օրվա կապակցությամբ շնորհավորական խոսքում նշել է, որ ներկայում ուղիղ...
Բանակցություններն այսօր արդյունք չտվեցին․ Գորիսի փոխքաղաքապետը հայտնում է՝ Սյունիքում մարտական հերթափոխ է իրականացվում
Բանակցություններն այսօր ավարտվել են անարդյունք, շարունակվելու է վաղը։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեց Գորիս...
ՊՆ-ն մանրամասնում է, թե ինչ կրակոցներ են լսվել Տավուշում
Ինչպես քիչ առաջ նշեցինք սոցցանցերում և մամուլում լուր է տարածվում, որ Տավուշի մարզում, մասնավորապես Իջևանի կողմից թշնամի...