ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շուտով կհրապարակենք ՔՊ նախընտրական ամբողջ ցուցակը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց կուսակցության նախընտրական ցուցակը: Կուսակցության նախընտրական ցուցակը ԿԸՀ ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: 
 

Լրագրողների հետ զրույցում Ալեքսանյանն նշեց, որ առաջիկա ընտրություններից իրենց միակ ակնկալիքն այն է, որ ժողովրդի իշխանությունը Հայաստանում վերահաստատվի: «Թե ժողովուրդը ում միջոցով կիրացնի իր իշխանությունը, դա թողնենք ժողովրդի ընտրությանը»,- ասաց Ալեքսանյանը: 

Նա հավելեց, որ կուսակցության ցուցակը ներառական է. ներառված են անձինք թե ԱԺ-ից, թե կառավարությունից: 

Վահագն Ալեքսանյանը հայտնեց, որ շուտով կուսակցությունը կհրապարակի ամբողջական ցուցակը: