Հարավային Կորեայում պահանջում են նախկին նախագահին դատապարտել 10 տարվա ազատազրկման
Հարավային Կորեայի Սեուլի կենտրոնական շրջանային դատարանի դատախազը պահանջել է նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին դատապարտել 10 տարվա ազատազրկման՝ արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքով։ Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։
Նախկին նախագահը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ 2025 թվականի հունվարին նախագահական նստավայրում բարիկադավորվելու և իրեն ձերբակալելու գործընթացին խոչընդոտելու փորձի համար։ Երեք տարի ազատազրկման՝ ռազմական դրություն մտցնելու նրա ծրագրի վերաբերյալ նիստին չհրավիրված կաբինետի ինը անդամների իրավունքները խախտելու, ինչպես նաև արտասահմանյան մամուլում ռազմական դրություն մտցնելու մասին կեղծ տեղեկություններ տարածելու և երկրի ռազմական ղեկավարության կողմից օգտագործվող հեռախոսներից զրույցների ձայնագրությունները ոչնչացնելու համար։ Եվս երկու տարի ազատազրկման՝ ռազմական դրություն մտցնող կեղծ հրամանագիրը կազմելու և այն ոչնչացնելու համար։
Մեղադրողները պնդում են, որ Հարավային Կորեայի նախկին նախագահը լուրջ հանցագործություն է կատարել՝ իր անօրինական որոշումները թաքցնելու և արդարացնելու համար։ Ինքը՝ Յուն Սոկ Յոլը, ով գտնվում է ուղղիչ հիմնարկում, հերքում է բոլոր մեղադրանքները։





























