ՀՀ 2-րդ նախագահի նախկին խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն ու ընտանիքը հրավիրվել են դատախազություն
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, նրա հայրը՝ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանն ու նրանց ընտանիքի այլ անդամներ հրավիրվել են դատախազություն:
«Ազդարար» կայքում հրապարակված ծանուցումից պարզ է դառնում, որ հրավիրվել են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի վերաբերյալ»։ Գլխավոր դատախազությունը Էռնեստ Միխայելի Սողոմոնյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրությունը սկսել է դեռևս 2023 թվականի հունվարի 27-ին
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն է կանչվել նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Դատախազության համապատասխան վարչությունը նաև Վարդանյանի գույքի վերաբերյալ ուսումնասիրություն է կատարել և նրան հրավիրել է ծանոթանալու գործի նյութերին և ներկայացնելու հայտարարագիր։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին ոչինչ չի ստանա, մինչև ես չհաստատեմ այն. Թրամփը և Զելենսկին վաղը կհանդիպեն
ԱՄՆ-ի նախագահ Թրամփը Politico-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ վաղը դեկտեմբերի 28-ին Վլադիմիր Զելենսկու հետ կայան...
Մենք տապալել ենք մեր մոբիլիզացիան. Կիրիլ Բուդանով
Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ Ուկրաինա...
«Իմ ակնկալիքն այն է, որ Կտրիճ Ներսիսյանի անունը չհնչի պատարագի ժամանակ»․ Փաշինյանը՝ վաղվա պատարագի մասին
Դեկտեմբերի 28-ին, այսինքն՝ վաղը, Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցեմ Սուրբ և անմահ պատարագի։ Այս մասին ֆեյսբուք...
Ռուսաստանը մտահոգված է Բալկաններում ուժերի հավասարակշռության փոփոխությամբ
Արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները վտանգավոր միտումներ են տեսնում Բալկաններում ռ...