Բաքվում «Ռուսական տան» լուծարման գործընթացն ավարտվել է․ Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանում «Ռուսական տան» գործունեությունը դադարեցվել է գրանցման բացակայության և այլ իրավական խախտումների պատճառով, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։


Ըստ նրա՝ կազմակերպությունը փակելու որոշումը կատարվել է, և ցանկացած նման կառույց կարող է գործել երկրում միայն ազգային օրենքներին լիովին համապատասխան։ Ռուսական կողմի հետ վերջին շփումները տեղի են ունեցել մի քանի շաբաթ առաջ. լուծարման բոլոր ընթացակարգերն ավարտվել են, և որևէ չլուծված խնդիր չի մնացել։


«Կային լուծարման մի շարք անավարտ ընթացակարգեր։ Ռուսական կողմը այս հարցի առնչությամբ լուծարողներ է նշանակել։ Իմ տեղեկություններով՝ անավարտ կամ չլուծված խնդիրներ չեն մնացել, և լուծարման գործընթացն ավարտված է»,- նշել է նա։

Քաղաքականություն