Պեկինը արձագանքել է Վաշինգտոնի կողմից Թայվանին զենքի վաճառքին
Չինաստանի իշխանությունները պատասխան սահմանափակիչ միջոցներ են սահմանել ԱՄՆ-ի ռազմաարդյունաբերական համալիրի 20 ընկերության նկատմամբ՝ Թայվանին զենքի վաճառքի պատճառով։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Ավելի վաղ ԱՄՆ Պենտագոնի Պաշտպանական համագործակցության և անվտանգության գործակալությունը տեղեկացրել էր, որ Թայվանին վաճառքի համար ԱՄՆ-ի կողմից հաստատված զենքի, ռազմական տեխնիկայի և ծառայությունների ընդհանուր արժեքը գերազանցում է 11 միլիարդ դոլարը։ Գործարքները ներառում են Javelin հակատանկային համակարգեր, ALTIUS-700M և ALTIUS-600 անօդաչու համակարգեր, AH-1W SuperCobra ուղղաթիռների պահեստամասեր, HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, M107A7 ինքնագնաց հրետանային կայանքներ, ինչպես նաև TOW հակատանկային հրթիռային համալիրներ։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից իրականացված լայնածավալ զինամատակարարումները Թայվանին խախտում են «մեկ Չինաստան» սկզբունքը և Չինաստան-ԱՄՆ երեք համատեղ կոմյունիկեները։ Պեկինի գնահատմամբ՝ այդ քայլերը դիտարկվում են որպես միջամտություն երկրի ներքին գործերին և վնասում են Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտոնանկության մասով քննարկում եղել է, սակայն դեռ որոշում չկա․ Շիրակի մարզպետ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ իր պաշտոնանկության մասով քննարկում եղել է, սակայն դե...
Հայաստանի վերաբերյալ բացահայտ ապատեղեկատվական և կեղծ հրապարակում․ վարչապետի խոսնակ
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյում գրել է, որ Օքայ Դեփրեմը հերթական անգամ տարածել է Հայաստանի վերաբե...
Հայաստանից Ադրբեջան, ոչ միայն ներմուծում է հնարավոր, այլև՝ արտահանում․ Պապոյան
Հնարավոր է Հայաստանից Ադրբեջան արտահանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապո...
Պարզվել է, թե ինչու էր վարչապետ Փաշինյանը ապակե վահանի հետևում թմբուկ նվագում․ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում սարկազմով արձագանքել է մամուլի որոշ հրապարակումների:«...