Զելենսկին ոչինչ չի ստանա, մինչև ես չհաստատեմ այն. Թրամփը և Զելենսկին վաղը կհանդիպեն
ԱՄՆ-ի նախագահ Թրամփը Politico-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ վաղը դեկտեմբերի 28-ին Վլադիմիր Զելենսկու հետ կայանալիք բանակցությունների ժամանակ «մեծ հնարավորություն» կա խաղաղության համաձայնագրի հասնելու։ Այս հանդիպումը տեղի է ունենալու Ֆլորիդա նահանգի Պալմ Բիչ քաղաքում։
«Զելենսկին ոչինչ չի ստանա, մինչև ես չհաստատեմ այն», - ասել է Թրամփը: ԱՄՆ-ի նախագահ Թրամփը նաև տեղեկացրել է, որ շուտով մտադիր է խոսել Պուտինի հետ:
Իսկ մինչ այդ, Թրամպ-Զելենսկի հանդիպման ժամանակ կքննարկվեն անվտանգության երաշխիքներ, տնտեսական և տարածքային հարցեր, այդ թվում՝ Զապորոժյեի ԱԷԿ-ի սեփականության հարցը։
Միացյալ Նահանգները պատրաստ է Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքներ՝ հիմնված ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի վրա՝ 15 տարի ժամկետով, բայց Ուկրաինան ցանկանում է ավելի երկար ժամկետ։ Բանակցությունների գլխավոր խոչընդոտը Կիևի կողմից Դոնբասից զորքերը դուրս բերելու մերժումն ու 60-օրյա հրադադարի պահանջն է։
Թրամփի հետ հանդիպումից առաջ Զելենսկին վեց առանձին հեռախոսազրույց է ունեցել դաշնակիցների հետ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։
Ըստ տեղեկությունների՝ Զելենսկին զրուցել է Ֆինլանդիայի նախագահ Ստուբի, Էստոնիայի եւ Կանադայի վարչապետերի, Գերմանիայի կանցլեր Մերցի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ 2-րդ նախագահի նախկին խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն ու ընտանիքը հրավիրվել են դատախազություն
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, նրա հայրը՝ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանն ու նր...
Մենք տապալել ենք մեր մոբիլիզացիան. Կիրիլ Բուդանով
Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ Ուկրաինա...
«Իմ ակնկալիքն այն է, որ Կտրիճ Ներսիսյանի անունը չհնչի պատարագի ժամանակ»․ Փաշինյանը՝ վաղվա պատարագի մասին
Դեկտեմբերի 28-ին, այսինքն՝ վաղը, Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցեմ Սուրբ և անմահ պատարագի։ Այս մասին ֆեյսբուք...
Ռուսաստանը մտահոգված է Բալկաններում ուժերի հավասարակշռության փոփոխությամբ
Արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները վտանգավոր միտումներ են տեսնում Բալկաններում ռ...