Մենք խորհրդակցում ենք Իրանի հետ. Նիկոլ Փաշինյան
Մենք շարունակելու ենք մեր խորհրդակացությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում, Ռուսաստանի հետ, քանի որ Ռուսաստանի հետ ունենք նաև երկկողմ անվտանգային համագործակցություն:
Մենք խորհրդակցությունների մեջ ենք նաև Իրանի հետ: Այսօր Իրանի ԱԳ նախարարն էր Երևանում: Մենք բովանդակային շատ լուրջ քննարկումներ ենք ունեցել: Խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով սահմանին ստեղծված իրավիճակի մասին:
Փաշինյանի խոսքերով, Հայաստանի ետպատերազմյան անվտանգային համակարգը հիմա շատ լուրջ փորձությունների միջով է անցնում. «Մենք համոզված ենք, որ ՀԱՊԿ-ն ու հայ-ռուսական անվտանգային համագործակցությունը հաջողությամբ կհաղթահարեն այս փորձությունը»:
Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ ՀՀ ՊՆ նախարարը մեկնելու է Ռուսաստան, հանդիպում է ունենալու Շոյգուի հետ. «Հստակ է մի բան՝ Ադրբեջանի ուժերը պետք է դուրս գան մեր սահմաններից: Մենք ամեն ինչ անում ենք դիվանագիտությամբ հարցերը լուծելու համար, սակայն ողջամիտ լուծում չլինելու դեպքում, մենք մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը պահպանելու ու պաշտպանելու մասին պետք է մտածենք: Սակայն ուզում եմ ասել, որ հենց Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն են մեզ հորդորում որպես գործընկեր, որ մենք հարցը լուծենք քաղաքական եղանակներով»:
Նմանատիպ հոդվածներ
Մուրադովը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանին և փոխանցել Ադրբեջանի պահանջները. Hraparak.am
Այսօր վաղ առավոտյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը ժամանել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադր...
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...
ՊՆ հայտարարությունը. վերջին տեղեկությունները՝ սահմանից
Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում իրականացված սադրա...