Վրաստանը բացում է ցամաքային սահմանները
Վրաստանը բացում է ցամաքային սահմանները: Ինչպես հայտնում է Aliq.ge-ն, այս մասին որոշում է կայացել Վրաստանի կառավարության գլխավորած` կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջգերատեսչական խորհուրդը: Որոշման մասին կառավարության ներկայացուցիչները խոսեցին նիստից հետո կայացած մամլո ասուլիսի ընթացքում:
Վրաստանի ցամաքային սահմանները կբացվեն հունիսի մեկից:
Որոշման նպատակը երկրում տուրիզմի խթանումն է:
Սահմանը հատել հնարավոր կլինի լիարժեք պատվաստման (երկու չափաբաժին) փաստաթուղթ ներկայացնելու և PCR բացասական թեստի պատասխանով, կամ միայն վերջին 72 ժամվա ընթացքում անցկացրած PCR թեստի բացասական պատասխանով: Այս դեպքում, անձինք ստիպված կլինեն կրկնակի թեստ հանձնել՝ հետագա 72 ժամվա ընթացքում:
2020 թվականի մարտի սկզբից Վրաստանում կորոնավիրուսի մի քանի դեպք հաստատվելուց հետո կառավարությունը երկրում որոշ սահմանափակումներ մտցրեց՝ կորոնավիուսի տարածման կանխարգելման նպատակով: Նախորդ տարվա մարտի 14-ից Վրաստանը ցամաքային սահմանը փակեց Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի, մարտի 16-ից՝ Ռուսաստանի հետ: Մարտի 18-ից ամբողջությամբ արգելվեց օտարերկրյա քաղաքացիներին` հատել Վրաստանի սահմանը, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիներին արգելվեց լքել երկրի տարածքը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Տղան սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել է հուշարձանի տարօրինակ խորհրդանիշը
Ֆեյսբուքյան օգտատերը իր սեփական նախաձեռնությամբ Ստեփանակերտում տեղադրված հուշարձանի տարօրինակ խորհրդանիշը ապամոնտաժել է։...
«Արցախի բանալի» հուշարձանը տեղադրվել է առանց ԱՀ ԿԳՄՍ նախարարության իրազեկվածության
Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը տարածել է նախարար Լուսինե Ղարախանյանի հայտարարությունը, որում ասված է. «Սիրել...
Հայաստանից դուրս գտնվող 650 քաղաքացի կկարողանա օնլայն մասնակցել ընտրություններին
Հայաստանից դուրս գտնվող 650 քաղաքացի կկարողանան օնլայն մասնակցել ընտրություններին։ Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական...
Ադրբեջանցիները գյուղ եկող մեքենան կանգնեցրել են, ծխախոտ ուզել. Խոզնավարի համայնքապետ. Tert. am
Քիչ առաջ ադրբեջանցիները գյուղ եկող մեքենան կանգնեցրել են, ծխախոտ ուզել, հիմա եկել ենք, իրենց ճանապարհը կտրել: Այս մասին...