Հայաստանում ադրբեջանական տարածք չկա, հակառակը՝ Ադրբեջանի կեսը Հայաստանի տարածք է․ Արման Աբովյան
Ադրբեջանը տեռորիստական պետություն է, Ադրբեջանը ագրեսոր է, Ադրբեջանը հայատյացության բոլոր դրսևորումները դարձրել է պետական գաղափարախոսություն։ ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը՝ միևնույն ժամանակ հարց բարձրացնելով՝ մենք տեռորիստական պետության հետ դեմարկացիա և դելիմիտացիա ենք փորձո՞ւմ իրականացնել։
Ըստ Աբովյանի՝ ավելի արդյունավետ է բոլոր ջանքերը կենտրոնացնել Ադրբեջանի տեռորիստական կեցվածքի վրա․
«Իսկ միգուցե իշխանության ներկայացուցիչներն ու պատգամավորները, ովքեր հայտարարում են, որ Հայաստանում կա ադրբեջանական տարածք, քարտեզ ուսումնասիրե՞ն, չկա Հայաստանում ադրբեջանական տարածք, հակառակը՝ Ադրբեջանի կեսը Հայաստանի ու հայկական տարածք է, Ադրբեջանը օկուպացրել է Արցախի Հանրապետության 75 տոկոսը։ Ասում են՝ վերադառնալու են, գլուխները պատով են տալու՝ վերադառնալու են»։
Աբովյանը կոչ արեց՝ ուշադիր և զգույշ վերաբերվել հանրային հայտարարություններին՝ ՀՀ-ում չկա տարածք, որը հայկական չէ։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում, այն կարող է անխուսափելիորեն վերածվել լայնածավալ բախման․ Փաշինյան
Իրադրությունը լարված է ու այդ դինամիկան աճողական է, Անվտանգության խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նի...
Ի՞նչ է ասվում հրապարակված փաստաթղթում. անակնկալները կլինեն 1 ամիս անց
Քիչ առաջ հրապարակվել է Համացանցում է հայտնվել այն փաստաթուղթը, որի մասին բոլորը խոսում են, այն համաձայնագիրը, որը պատրաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՊԿ երկրները հստակ դիրքորոշում չեն հայտնում, որ Ադրբեջանը պետք է զորքերը քաշի. Փաշինյանը մանրամասնում է
Այս րոպեներին Հայաստանի վարչապետի պաշտանակատարը ԱԺ-ում մասնակցում է Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին:
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է արել՝ ի աջակցություն հայ ժողովրդին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայերեն գրառում է արել․«Ադրբեջանի զինված ուժերը ներխո...