ԱՄՆ-ն և Եվրոպական մի շարք երկրներ կոչ են անում արգելել բոլոր թռիչքները Բելառուսի երկնքում

ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Բոբ Մենենդեսը, Չեխիայի, Լատվիայի, Գերմանիայի, Լիտվայի, Իռլանդիայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի գործընկերների հետ համատեղ, հանդես Է եկել Մինսկում Ryanair ինքնաթիռի արտակարգ վայրԷջքի հետ կապված միջադեպի առնչությամբ հայտարարությամբ և կոչ Է արել՝ արգելել բոլոր թռիչքները Բելառուսի երկնքում:

 

«Մենք կոչ ենք անում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO)՝ անհապաղ անցկացնել պետությունների միջեւ ազատ տարանցման այդ ակնհայտ խախտման եւ ավիացիայի համար սպառնալիքների հետաքննություն»,-ասվում Է հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Մենենդեսի մամուլի ծառայության կողմից:

 

Օրենսդիրները կոչ են արել դադարեցնել հանրապետության անդամակցությունը ICAO-ին եւ արգելել բոլոր թռիչքները Բելառուսի երկնքում, ներառյալ թռիչքները երկիր եւ հակառակ ուղղությամբ», այնքան ժամանակ, քանի դեռ հետաքննություն Է անցկացվում: Բացի այդ, հաղորդագրությունը բովանդակում Է հանձնարարություն ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրներին՝ պատժամիջոցներ սահմանել Մինսկի նկատմամբ և դադարեցնել «Ինտերպոլն ու մյուս միջազգային կազմակերպություններն օգտագործելու Բելառուսի իշխանությունների հնարավորությունը՝ Եվրոպայում դեմոկրատիայի վրա հետագա գրոհների համար»: Մենք կոչ ենք անում՝ անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Ռոման Պրոտասեւիչին և մյուս քաղաքական բանտարկյալներին»,-նշվում Է փաստաթղթում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝  Մինսկում ձերբակալվել է Nexta տելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը: Բելառուսում ծայրահեղական ճանաչված լրատվամիջոցի նախկին ղեկավարը բերման է ենթարկվել Աթենքից Վիլնյուս թռչող օդանավից, որը Մինսկում «ականապատման» ահազանգից հետո արտակարգ վայրէջք էր կատարել:

Քաղաքականություն