Բայրամովը Հայաստանին մեղադրել է «նոյեմբերի 10-ի հայտարարության պայմանները խախտելու համար»
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 131-րդ նիստում ելույթի ժամանակ հայտարարել է, որ «Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը վերջ է դրել գրեթե 30 տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող զինված հակամարտությանը», գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ինչպես նշվում է, «Բայրամովը նիստի մասնակիցներին տեղեկացվել է, որ հիշյալ փաստաթուղթը անհրաժեշտ պայմաններ է ստեղծում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ հիմնված երկու երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային մակարդակով ճանաչված սահմանների անձեռնմխելիության վրա»:
Իր ելույթում Բայրամովը նաև «ափսոսանքով նշել է, որ մինչ այժմ ականատես են լինում Հայաստանի կողմից նոյեմբերի 10-ի պայմանավորվածության և, ընդհանուր առմամբ, միջազգային մարդասիրական իրավունքից բխող պարտավորությունների խախտմանը»։
Ընդ որում, ըստ հաղորդման, Բայրամովն ընդգծել է՝ «այն փաստը, որ Հայաստանը հրաժարվել է տրամադրել ականապատ տարածքների քարտեզները, ինչպես նաև տեղեկություններ հայտնել 1991-1994 թվականներին անհետ կորած շուրջ 4000 ադրբեջանցիների ճակատագրի մասին, լուրջ մտահոգություն է առաջացնում»:
Ըստ հաղորդման՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ Եվրոպայի Խորհրդին, կոչ է արել ցույց տալ վճռականություն՝ «համոզելու Հայաստանին օգտագործել կայուն խաղաղության, տարածաշրջանային համագործակցության և զարգացման համար եզակի հնարավորությունը՝ հրաժարվելով ռևանշիստական գործունեությունից և Ադրբեջանի հանդեպ ատելությունից»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը պա...
Լավ ծեծել ու հետ ենք շպրտել. Առուշ Առուշանյանը` ադրբեջանցիների հետ բախման մասին
Մայիսի 20-ին Սյունիքում Սև լճի հատվածում ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանիցները փորձել են առաջ գալ, բայց չի հաջողվել։ Սյունե...
Այս կադրերից հետո Պաշտպանության նախարարն ու Շտաբի պետը պետք է ինքնասպան լինեն. Մովսես Հակոբյան
Այսօր համացանցում է հայտնվել ադրբեջանական կողմի եւ հայ սահմանապահների միջև տեղի ունեցած դեպքի կադրեր, որոնցում ադրբեջանց...
Միքայել Մինասյանը պատասխանել է Փաշինյանի` «Երևի Միշիկի անունը լսելիս ոտքերը թուլանում են», արտահայտությանը
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, ժողովրդի կործանարար լռության ներքո և անհեթեթ վախերի պատճառով՝ ազգի դավաճանը պայմա...