2 միլիարդ 910 միլիոն դրամ է տրամադրվել առողջապահության նախարարությանը
Կառավարության պահուստային ֆոնդից 2 միլիարդ 910 միլիոն դրամ հատկացվել է Առողջապահության նախարարությանը բանկային վճարային քարտի միջոցով։
Գումարը տրվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) արագ կանխարգելումը, վերահսկումը, բուժումն և հիվանդության հաղթահարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների ծախսերը պատշաճ և ժամանակին իրականացնելու նպատակով։
Ըստ Կառավարության ընդունած որոշման՝ սահմանված գումարով նախատեսվում է փոխհատուցել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն», «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2020թ. ձևավորված շահութահարկի վճարը:
Ընդ որում, թվարկված 3 կենտրոնների շահութահարկը կազմել է 486,0 մլն դրամ, որը ձևավորվել է միայն կորոնավիրուսի վարակի կանխարգելման և բուժման ընթացքում կատարված հաշվարկից:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը պա...
Լավ ծեծել ու հետ ենք շպրտել. Առուշ Առուշանյանը` ադրբեջանցիների հետ բախման մասին
Մայիսի 20-ին Սյունիքում Սև լճի հատվածում ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանիցները փորձել են առաջ գալ, բայց չի հաջողվել։ Սյունե...
«Այժմ օգնում ենք կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները». Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դրական է գնահատել Ռուսաստանի աշխատանքը Հարավային Կովկասում՝ Լեռնային Ղ...
Այս կադրերից հետո Պաշտպանության նախարարն ու Շտաբի պետը պետք է ինքնասպան լինեն. Մովսես Հակոբյան
Այսօր համացանցում է հայտնվել ադրբեջանական կողմի եւ հայ սահմանապահների միջև տեղի ունեցած դեպքի կադրեր, որոնցում ադրբեջանց...