Իրանի ռազմական օգնությունից հրաժարվել են, գեներալներին հետ ուղարկել. «ՀՐԱՊԱՐԱԿ»
«ՀՐԱՊԱՐԱԿ» -ը գրում է. «Լրատվականները գրեցին, որ Թեհրանից Երևան են ժամանել մոտ 10 բարձրաստիճան զինվորական։
Ամենայն հավանականությամբ գեներալների Երևան ժամանումը կապված է հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հետ:
Այս այցը նաև աննախադեպ է նրանով, որ Իրանի բարձաստիճան սպաները երբեք այսքան մեծ պատվիրակությամբ որևէ երկիր չեն այցելում։ Այնուհետև համացանցում լուսանկարներ տարածվեցին, թե ինչպես է Իրանը ծանր ռազմական տեխնիկա տեղափոխում դեպի սահման:
Իսկ գիտե՞ք ինչի համար էին եկել Իրանի գեներալները։ Ասեմ, եկել էին մեր սիրելի վարչապետին ռազմական օգնություն առաջարկելու, մասնավորապես առաջարկել են տեխնիկա և իրանական զորքը մտցնել Սյունիք՝ սահմանի ամողջ երկայնքով տեղակայելու համար: Իրանը չափազանց անհանգիստ է Ադրբեջանի և Թուրքիայի աճող ազդեցությամբ և պատրաստ է ամեն գնով կանխել Հայաստանի կողմից տարածքների կորուստը, շատ լավ հասկանալով, որ հակառակ դեպքում մենակ է մնալու ՆԱՏՕ-ի դեմ և կանխատեսում է տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմ:
Սա միակ նման առաջարկը չի, մեր աղբյուրները ասում են, որ անցյալ տարվա հոկտեմբերի 11-ին (պատերազմի ամենաթեժ օրերին) Իրանի բարձրաստիճան դիվանագետը Երևանում մեծ դժվարությամբ կարողացել է ընդունելություն կազմակերպել վարչապետի մոտ և միայն մեկ առաջարկ է փոխանցել Հասան Ռուհանիի՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի անունից: Առաջարկը եղել է Իրանի ՀՕՊ համակարգերով փակել Խուդաֆերիի ջրամբարի հատվածում օդը՝ այդպիսով հնարավորություն տալով բեկել պատերազմի ընթացքը: Այն ժամանակ վարչապետը մերժել է առաջարկը, ասելով թե Իրանը ԱՄՆ-ի սանկցիաների տակ է և նման օգնություն ընդունելը վատ կանդրադառնա Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա: Պատկերացնում եք ինչ աստիճան է վախենում ԱՄՆ-ից, որ տղաների կյանքի հաշվին որոշել է «հարաբերություն չփչացնել»:
Իսկ ի՞նչ են պատասխանել Իրանի 10 գեներալներին այսօր՝ կհարցնեք դուք:
Պատասխանը եղել է՝ չենք տեսնում նպատակահարմարություն ձեր առաջարկի մեջ:
Ու ամենահետաքրքիրը, որ Իրանի զորքին չի թողնում մտնել, մեր զորքը չի տանում սահման, ես անկեղծ չեմ հասկանում այս մարդու հույսը ինչի՞ վրա է։ Կամ իսկապես դավաճան է, կամ կատարյալ ավանակ»:
Նմանատիպ հոդվածներ
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...
ՊՆ հայտարարությունը. վերջին տեղեկությունները՝ սահմանից
Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում իրականացված սադրա...
ԱՄՆ պետքարտուղարությունն իր քաղաքացիներին հորդորում է չուղևորվել Հայաստան և Ադրբեջան
ԱՄՆ պետքարտուղարությունը մայիսի 18-ին արված հաղորդագրություններում խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին չուղեւո...
Մեր համբերությունն անսպառ չէ. նոր մանրամասներ Սյունիքի սահմաններից
Քիչ առաջ ՊՆ-ից հայտնեցին, որ իրադրությունը համեմատաբար հանգիստ է, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մո...