
Բողոքի ակցիան են իրականացնում Կառավարության դիմաց. մենք էլ ենք կոտրում զինվորի թիկունքը

Քաղաքացիները բողոքի ակցիան են իրականացնում Կառավարության դիմաց՝ հայ-ադրբեջանական սահմանին դելիմիտացիա, դեմարկացիա իրականացնելու վերաբերյալ փաստաթղթի դեմ:
Ակցիային մասնակցում է նաև «5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը։
«Ես կարծում եմ, որ այսօր Հայաստանում յուրաքանչյուր մեկը ունի ասելիք։ Ես այսօր կխոսեմ որպես մայր, որի 5 հազար զավակ է զոհվել, մայր, որը 11 հազար զավակ ունի վիրավոր, մայր, որի նվազագույնը 10 հազար թոռները այլևս չզոհվեցին: Մեր զավակներն ընկան, բայց նրանք հպարտ ընկան։ Ես երեկ տեսել եմ այդ տեսանյութը և մինչև այս պահը ուղղակի խելագարված եմ։ Ես երբեք չէի հավատա, որ հայ զինվորին կդնեն այդ վիճակում։ Ես հիմա ընդամենը պատվախնդրութան կոչ եմ անում։ Հայ զինվորին դրել են այդ վիճակում, նրանց թույլ չեն տալիս կրակել։ Եվ եթե մենք հիմա այստեղ այսօր չենք հավաքվում ու չենք ասում մեր զինվորներին, որ ձեր թիկունքում ենք, ուրեմն մենք էլ ենք կոտրում նրանց»,- ասաց Տոնոյանը։