Ես կարող եմ այցելել Հայաստան. Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տարեվերջյան մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է, որ Ադրբեջանի ազգային շահերը պահանջող հանդիպումը կարող է տեղի ունենալ նաև Հայաստանում ինչ որ իրադարձության ժամանակ և անհրաժեշտության դեպքում կարող է այցելել Հայաստան։
Նախարարը նաև պարզաբանել է երկրի Արտաքին գործերի նախարարության «սև ցուցակի» հետ կապված ներկայիս իրավիճակը։ Բայրամովը նշել է, որ այն անձինք, ովքեր պաշտոնապես ներողություն չեն խնդրել Ադրբեջանից, չեն հանվում «սև ցուցակից»։
«Միջազգային պրակտիկայում որոշ պաշտոնյաներ ներողություն են խնդրել այն երկրից, որտեղ գտնվում էին, և հանվել են «սև ցուցակից»։ Այս պրակտիկան տեղի է ունեցել նաև Ադրբեջանում։ Սակայն վերջին 30 տարիների ընթացքում «սև ցուցակում» են ընդգրկվել մինչև 2000 անձինք, ովքեր սպառնացել են մեր պետությանը և արել անբարյացակամ հայտարարություններ։ Այն անձինք, ովքեր պաշտոնապես ներողություն չեն խնդրել մեր պետությունից և չեն ընդունել իրենց մեղքը, չեն հանվում այս ցուցակից»,- ասել է նա։
Նշենք, որ Ադրբեջանի «սև ցուցակը» պաշտոնական ցանկ է, որտեղ ներառված են այն անձանց անունը, ում մուտքը Ադրբեջան արգելված է։
Նմանատիպ հոդվածներ
Նոր որոշում՝ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականների ժամկետների վերաբերյալ
Կառավարությունը հաստատվել է ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականների ժամկետների երկարաձգումը: Այս...
Զարգացումներ կլինեն ոչ միայն Հայաստան -Ադրբեջան սահմանին, այլ նաև ՀՀ-Թուրքիա սահմանին․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ՊԵԿ-ի աշխատանքից «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում, քանի որ ըստ նր...
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...
Ավինյանը՝ Ամանորի գիշերը սպասվող անակնկալների և մետրոյի նոր կայարանի նախագծի մասին
Մետրոյի նոր կայարանի նախագծի պարզ փորձաքննությունը երկար ժամանակ էր տևել, ուստի այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծ...