Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ Թուրքիայից դեպի Հայաստան իրականացվող չվերթերի մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը տարվա ամփոփիչ ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիան Ադրբեջանի համար եղբայրական պետություն է, իրենք դաշնակիցներ են և Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանին Հայաստանին վերաբերող հարցերում:
«44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես իրականացվել է համակարգված ձևով: Սա դրական արդյունքներ է տալիս:
Իմ գործընկեր Հաքան Ֆիդանը նույնպես Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կախված են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններից: Վստահ եմ, որ այս աշխատանքը կշարունակվի: Հաջորդ տարվանից սկսած Թուրքիայից դեպի Հայաստան չվերթների ավելացումը մեզ համար նորություն չէ, մենք տեղյակ ենք այդ որոշման մասին»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտից սկսած՝ «Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերությունը կսկսի ուղիղ չվերթեր իրականացնել դեպի Երևան:
2026 թվականի մայիսի 14-ից սկսած՝ Ստամբուլ-Երևան չվերթերի շաբաթական հաճախականությունը կհասնի 10-ի։ Արդեն հունիսի 15-ից սկսած՝ չվերթերը կիրականացվեն շաբաթական 14 անգամ։
Նմանատիպ հոդվածներ
Նոր որոշում՝ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականների ժամկետների վերաբերյալ
Կառավարությունը հաստատվել է ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականների ժամկետների երկարաձգումը: Այս...
Զարգացումներ կլինեն ոչ միայն Հայաստան -Ադրբեջան սահմանին, այլ նաև ՀՀ-Թուրքիա սահմանին․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ՊԵԿ-ի աշխատանքից «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում, քանի որ ըստ նր...
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...
Ավինյանը՝ Ամանորի գիշերը սպասվող անակնկալների և մետրոյի նոր կայարանի նախագծի մասին
Մետրոյի նոր կայարանի նախագծի պարզ փորձաքննությունը երկար ժամանակ էր տևել, ուստի այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծ...