Երկաթյա վճռականությամբ ասում եմ՝ Քոչարյանի ու Սարգսյանի հետ դաշինք չենք կազմի․ Զուրաբյան
Հայ Ազգային Կոնգրեսը որևէ նախընտրական դաշինք չի կազմի ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահների քաղաքական ուժերի հետ. հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ուժերի վերաբերյալ հայտարարություն արդեն արել ենք։ Ես, ելույթ ունենալով իմպիչմենտի մասին խորհրդարանական լսումների ժամանակ, հայտարարեցի. որևէ համագործակցություն շարժման կամ նախընտրական դաշինք կնքելու առումով չենք նախատեսում ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի քաղաքական ուժերի հետ։ Եթե կարծում եք՝ նման ենք այլ քաղաքական ուժերի, որ մի օր մի բան են ասում, մյուս օրը՝ մեկ այլ բան, հերքելով անցյալի հայտարարությունները, սխալվում եք։ Մի բան եթե ասում ենք, ուրեմն՝ անում ենք։ Այս հարցը պարզ է երկաթյա վճռականությամբ»,- ասել է նա։
Հարցին՝ նույնը նաև ՀՅԴ-ի՞ն է վերաբերում, Զուրաբյանն ասել է. «ՀՅԴ-ն Քոչարյանի հետ չի՞։ Նորություն կա՞ այդ առումով։
Նմանատիպ հոդվածներ
Նոր որոշում՝ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականների ժամկետների վերաբերյալ
Կառավարությունը հաստատվել է ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականների ժամկետների երկարաձգումը: Այս...
Զարգացումներ կլինեն ոչ միայն Հայաստան -Ադրբեջան սահմանին, այլ նաև ՀՀ-Թուրքիա սահմանին․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ՊԵԿ-ի աշխատանքից «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում, քանի որ ըստ նր...
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...
Ավինյանը՝ Ամանորի գիշերը սպասվող անակնկալների և մետրոյի նոր կայարանի նախագծի մասին
Մետրոյի նոր կայարանի նախագծի պարզ փորձաքննությունը երկար ժամանակ էր տևել, ուստի այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծ...