Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վիճաբանություն է եղել, որն արագ հարթվել է. ՊՆ
Հայկական և ադրբեջանական ուժերի շփման գծի Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև երեկ վիճաբանություն է եղել, լուրն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Երեկ զինվորականների միջև վիճաբանություն է եղել, որն արագ հարթվել է», - ասացին ՊՆ-ից։
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ են տարածվել, որ ադրբեջանցիները նորից առաջ են շարժվել դեպի Վարդենիս, այնքան են մոտեցել են հայկական բնակավայրին, որ դեմ դիմաց հանդիպել են տեղացիների։ Վարդենիսցիները երբ սկսել են իրենց հետ բանակցել թե այս ուրեք եկել, հետ գնացեք, սա Հայաստանն է, ադրբեջանցիները հակառակն են պնդել և վեճի բռնվելով, ծեծի են ենթարկել վարդենիսցի բնակիչներին։ Ծեծված վարդենիսցիները, երբ տեղի իշխանությանը ահազանգել են, որ ադրբեջանցիները էլ ավելի են մոտեցել իրենց բնակավայրին ու ծեծի ենթարկել իրենց, տեղի իրավապահները կապ հաստատելուց հետո Երևանի հետ, հրահանգ են ստացել՝ ոչինչ չանել, թող մնան այնտեղ ուր հասել են։ Փաստացի, ադրբեջանցիները որքան մոտեցել են, այնտեղ էլ դեռ մինչ այս պահը տեղակայված են, չնայած որ Հայաստանի Հանրապետության տարածքում են, անգամ տեղացի հայերի են ծեծի ենթարկել։
Նմանատիպ հոդվածներ
Սահմանազատման աշխատանք սկսելուց առաջ ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից. Արմեն Գրիգորյան
Սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու Ռուսաստանի առաջարկությանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունն ընդգծե...
Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի դիրքերի ուղղությամբ եղել են կրակոցներ. ՊՆ
Գեղարքունիքի մարզում Կութ համայնքում կրակոցներ եղել են այդ հատվածի դիրքի ուղղությամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում...
Այսօր ադրբեջանական ԶՈՒ-երը փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում. ՊՆ
Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայա...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիներն ամբողջությամբ վերցրել են Սև լիճը. ռուսները բանակցում են. Սյունիքի նախկին մարզպետ
Քիչ առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ ադրբեջացիները ամբողջությամբ վերցրել են Սև լիճը: Auroranews-ը տեղեկատվության իրա...