
Ադրբեջանցիները տեղեկություններ են տարածում, որ նոր փաստաթուղթը ստորագրվելու է այսօր

Տեղեկություններ են տարածվում նաև այն մասին, որ նոր փաստաթուղթը ստորագրվելու է այսօր ժամը 16։00-ին։ Մասնավորապես ադրբեջանցի օգտատեր Էլչին Էֆենդին իր ֆեյսբուքյան մի գրառում է կատարել, որով հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր կառավարության հայտարարած եռակողմ փաստաթղթի ստորագրումը տեղի է ունենալու հենց այսօր՝ ժամը 16։00-ին։ Իսկ ժամը 17։00-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղիղ եթեր է մտնելու Նիազմի Գյանջավի միջազգային կենտրոնից, որը հեռարձակվելու է «Ֆեյսբուքով» և «Յութուբով»։
Հիշեցնենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մի փաստաթուղթ էր հրապարակել, որը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանը ստորագրել և էլի տարածքներ հանձնել Ադրբեջանին։ Այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հաստատեց նման փաստաթղթի առկայությունը և տեղեկացրեց, որ իրոք պատրաստավում է այն ստորագրել, բայց փաստաթղթի կետերը բխում են բացառապես ՀՀ շահերից։
Auroranews-ը թարգմանել է փաստաթուղթը, որն իրենից մի շարք կարևոր ենթադրություններ է առաջացնում: