Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է հայ գերիներին
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին, որոնց Բաքուն մեղադրում է Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում ահաբեկչական գործողությունների իրականացնելու համար, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ըստ Ադրբեջանի ՄԻՊ-ի հայտարարության՝ օմբուդսմենն անհատական կարգով լսել է նրանց դիմումները, ներկայացրել իրենց իրավունքները և հետաքրքրվել՝ արդյոք նրանց իրավունքները պաշտպանվո՞ւմ են: Ըստ աղբյուրի՝ պահվող անձինք բավարարվածություն են հայտնել պահման պայմանների, սննդի, բուժսպասարկման, վերաբերմունքի առնչությամբ:
Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելության շրջանակում արձանագրած արդյունքներն ուղարկել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին:
Հիշեցնենք՝ մայիսի 4-ի դրությամբ Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվը 72 է: Հայկական կողմի տվյալների համաձայն՝ Ադրբեջանում դեռ կան 200 հայ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք: Պաշտոնական Բաքուն այլ թիվ է ներկայացնում՝ նշելով, որ նրանք ոչ թե ռազմագերիներ, այլ «դիվերսանտներ են»։ Նրանց մասով քրգործեր են հարուցված։
Հիշեցնենք նաև, որ ադրբեջանական կողմը արդեն բազմիցս պաշտոնական օղակերով հայտնել է, որ վերաարձրել է բոլոր հայ ռազմագերիներին:
Նմանատիպ հոդվածներ
Հակամարտության նոր սրումը մեծ թվով զոհերի է հանգեցրել խաղաղ բնակչության. Պուտինը դիմել է Իսրայելին և Պաղեստինին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել դադարեցնել զինված հակամարտությունը: Պուտինն այս մասին ասել...
Երուսաղեմում հայ հոգևորականի վրա հարձակման դեպքով երեք հոգի ձերբակալվել է
Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը խստիվ դատապարտում է Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Հոգշ. Տ. Արբակ Աբղ. Սարուխանյան...
Ադրբեջանի վարչապետը այսօր կայցելի Մոսկվա. սպասվում են բանակցություններ Միշուստինի հետ
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը այսօր կայցելի Մոսկվա: Այս մասին գրում է РИА Новости-ին: Ըստ աղբյուրի՝ այցը կտևի երկու օր,...
Գազայի հատվածում հարվածներ են հասցվել ՀԱՄԱՍ-ի հրամանատարների հինգ տների
Գազայի հատվածում հարվածներ են հասցվել ՀԱՄԱՍ-ի հրամանատարների հինգ տների։ Տներն օգտագործվում էին ահաբեկչական նպատակներով,...