Երուսաղեմում հայ հոգևորականի վրա հարձակման դեպքով երեք հոգի ձերբակալվել է
Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը խստիվ դատապարտում է Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Հոգշ. Տ. Արբակ Աբղ. Սարուխանյանի վրա Սուրբ Հարութեան տաճարի ճանապարհին հրեա երիտասարդների հարձակումը:
«Հայր Արբակը ստացել է մարմնական վնասվածք: Նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, անհրաժեշտ բուժում ստանալուց հետո դուրս է գրվել: Պատրիարքությունը պաշտոնապես բողոք է ներկայացրել ոստիկանություն, որից հետո հարձակվողներից երեքը ձերբակալված են:
Մեր պահանջն է, որ ոստիկանությունն արդար քննություն կատարի, և հանցագործները պատժվեն օրենքի համաձայն՝ ապագայում նման դեպքերից խուսափելու համար»,-նշված է Պատրիարքության տարածած հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հակամարտության նոր սրումը մեծ թվով զոհերի է հանգեցրել խաղաղ բնակչության. Պուտինը դիմել է Իսրայելին և Պաղեստինին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել դադարեցնել զինված հակամարտությունը: Պուտինն այս մասին ասել...
Ադրբեջանի վարչապետը այսօր կայցելի Մոսկվա. սպասվում են բանակցություններ Միշուստինի հետ
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը այսօր կայցելի Մոսկվա: Այս մասին գրում է РИА Новости-ին: Ըստ աղբյուրի՝ այցը կտևի երկու օր,...
Գազայի հատվածում հարվածներ են հասցվել ՀԱՄԱՍ-ի հրամանատարների հինգ տների
Գազայի հատվածում հարվածներ են հասցվել ՀԱՄԱՍ-ի հրամանատարների հինգ տների։ Տներն օգտագործվում էին ահաբեկչական նպատակներով,...
Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է հայ գերիներին
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին, որոնց Բաքուն մեղադրում է Լեռնային Ղարաբաղ...