Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ հայ գերիերի մասին
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում շարունակում է պնդել իր պաշտոնական սուտը, նշելով, թե Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել բոլոր ռազմագերիների, փոխանցում է Sputnik Ադրբեջանը:
«Ներկայումս Ադրբեջանում ձերբակալված են հայ դիվերսանտներ, որոնք, 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից մի քանի շաբաթ անց, որը նախատեսում էր բոլոր ռազմական գործողությունների դադարեցում, ուղարկվել են Ադրբեջանի տարածք: Նոյեմբերի վերջին 10 օրվա ընթացքում, ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզից ավելի քան 60 հոգանոց ջոկատ է ուղարկվել Ադրբեջանի տարածք: Ադրբեջանում այդ անձինք օրինական կալանքի տակ են՝ ինչպես միջազգային, այնպես էլ ներքին օրենսդրությանը համապատասխան։ Նրանք դատվում են Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան՝ սպանությունների, դիվերսիաների և այլ հանցագործությունների համար: 2021 թվականի մայիսի 4-ին մեր երկիրը կատարեց մարդասիրական քայլ՝ 3 կալանավորվածներին վերադարձրեց Հայաստան՝ առանց մեղադրանք ներկայացնելո»,- շեշտել է Ադրբեջանի արտգործնախարարությունը
Նմանատիպ հոդվածներ
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...
ՊՆ հայտարարությունը. վերջին տեղեկությունները՝ սահմանից
Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում իրականացված սադրա...
ԱՄՆ պետքարտուղարությունն իր քաղաքացիներին հորդորում է չուղևորվել Հայաստան և Ադրբեջան
ԱՄՆ պետքարտուղարությունը մայիսի 18-ին արված հաղորդագրություններում խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին չուղեւո...
Մեր համբերությունն անսպառ չէ. նոր մանրամասներ Սյունիքի սահմաններից
Քիչ առաջ ՊՆ-ից հայտնեցին, որ իրադրությունը համեմատաբար հանգիստ է, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մո...