ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանի որոշ հատվածներում ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում կա․ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԱԽ հերթական նիստի տեսանյութը և կից գրառում արել։ 

«Սա առավոտյան ԱԽ նիստում իմ ունեցած ելույթն է: Նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության և ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում: 

Բացի ներքին անվտանգային միջոցառումներից՝ Հայաստանը էլ ավելի է ակտիվացնում Հավաքական անվտանգության պայմանագրով եւ հայ-ռուսական ռազմավարական համակարգով նախատեսված արձագանքման ընթացակարգերը»,-ասել է Նիկոլ Փաշինյան: