Իսրայելի բանակը հարվածել է «Հեզբոլլահ»-ի «Ռադվան» հատուկ նշանակության ուժերի վարժական կենտրոնին
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻԲՊ) Լիբանանում հարվածել է վարժական և որակավորման համալիրի, որն օգտագործվում էր «Հեզբոլլահ»-ի «Ռադվան» հատուկ նշանակության ուժերի կողմից վարժանքներ և մարզումներ անցկացնելու համար։ Այս մասին ԻԲՊ-ն նշել է իր տելեգրամ ալիքում։«Համալիրում անցկացված վարժանքները խախտում են Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագրերը», – նշված է հաղորդագրության մեջ։
Գրառման մեջ նաև նշվում է, որ հարվածներ են հասցվել, այդ թվում, մի շարք զենքի պահեստների և ահաբեկչական ենթակառուցվածքների, որոնք «Հեզբոլլահ»-ն օգտագործել է Իսրայելի Պետության դեմ հարձակումներ իրականացնելու համար։
Լիբանանի ազգային լրատվական գործակալությունն իր հերթին տեղեկացնում է, որ իսրայելական ուժերը Լիբանանում մի շարք տարածքներ են թիրախավորել, այդ թվում՝ ալ-Ադասիա բնակավայրը, Քֆար Մալքի հովիտը, Հերմելի բարձրավանդակը, աթ-Թուֆֆահի շրջանը և այլն։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Լիբանանում Իսրայելի կողմից օդային, ցամաքային և ծովային խախտումների ընդհանուր թիվը գերազանցել է 5100-ը։
Հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 300, վիրավորվել՝ գրեթե 600 Լիբանանի քաղաքացի։Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանի վրա
Վոլգոգրադը գիշերը հարձակման է ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից, և հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գո...
Ռուսաստանը, ըստ երևույթին, մերժել է խնդրանքս. Հռոմի պապ
Այս օրերին ինձ իսկապես տխրեցնող բաներից մեկն այն է, որ Ռուսաստանը, ըստ երևույթին, մերժել է Սուրբ Ծննդյան զինադադարի խնդր...
Լեհաստանը օդ է բարձրացրել կործանիչներ. մանրամասներ
Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Ուկրաինայի հետ սահմանին այն բանից հետո, երբ մայրաքաղաք Կիեւը գիշերը ենթարկվել է ռո...
Թաիլանդի ռազմաօդային ուժերը կրկին հարձակվել են Կամբոջայի վրա
Թաիլանդի F-16 կործանիչները կրկին ներխուժել են Կամբոջա՝ սահմանից մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա, և հարձակվել նրա տարած...