Հայտնի են Հայաստանի տարվա լավագույն մարզիկները․ ամփոփվել է մրցույթի արդյունքները
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի արդյունքները։
Հաղթողների ցանկը ձևավորվել է մարզական ոլորտում հավատարմագրված 15 լրագրողների քվեարկության հիման վրա։
Ըստ քվեարկության արդյունքների՝ տարվա լավագույնները բաշխվել են հետևյալ անվանակարգերում․
Տարվա լավագույն մարզիկների եռյակ՝
- Վարազդատ Լալայան (ծանրամարտ)
- Մալխաս Ամոյան (հունահռոմեական ըմբշամարտ)
- Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն)
Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան (ծանրամարտ)
- Լավագույն երիտասարդ մարզիկ՝ Գասպար Տերտերյան (ըմբշամարտ)
- Տարվա հայտնություն՝ Սուրեն Հարությունյան (կարատե)
- Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ՝ Սարգիս Սարգսյան (շախմատ)
- Լավագույն մարզիչ՝ Փաշիկ Ալավերդյան (ծանրամարտի հավաքական)
- Տարվա լավագույն թիմ՝ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքական
- ՀՀ-ն լավագույնս հանրահռչակած մարզիկ՝ Համլետ Մանուկյան (մարմնամարզություն)





























