Շնորհավոր բոլորի Սուրբ Ծնունդը, այդ թվում՝ այն մեծաթիվ uտահակների, որոնք սիրում էին Էփշտեյնին. Թրամփ
Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ այն մեծաթիվ ստահակներին, որոնք սիրում էին Ջեֆրի Էփշտեյնին, տալիս էին տրցակներով փող, գնում նրա կղզին, այցելում նրա երեկույթները և մտածում, որ նա աշխարհի ամենալավ մարդն է, գրել է ԱՄՆ նախագահը Social Truth սոցիալական էջում:
«Հետո նրան շան պես թողել են, երբ արդեն ամեն ինչ չափազանց թեժացել էր, հետո ստել, որ ոչ մի կապ չունեն նրա հետ, չեն ճանաչում նրան, ասում, որ նա սարսափելի մարդ է և հետո, իհարկե, մեղադրում Դոնալդ Թրամփին, որն իրականում հենց այն մարդն է, ով թողել է Էփշտեյնին շատ ավելի վաղ, քան դա արդիական էր: Երբ նրանց անունները հայտնվեն արմատական ձախերի կողմից սկսվող կախարդների որսի ժամանակ (գումարած մեկ ողորմելի «հանրապետական» (կոնգրեսական Թոմաս - խմբ.) Մասի), և պարզվի, որ նրանք բոլորը դեմոկրատներ են, նրանք շատ բացատրություններ կունենան տալու, ինչպես դա արեցին, երբ պարզ դարձավ, որ «ռուսական միջամտության» ամբողջ պատմությունը խաբեություն էր՝ լիակատար խաբեություն, և ոչ մի կապ չուներ Թրամփի հետ», - նշել է Թրամփը։
Նմանատիպ հոդվածներ
Մայր Աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից
ՀՀ կառավարության տարեվերջյան նիստում որոշում է ընդունվել, ըստ որի Մայր Աթոռը այլևս չի կարող պետական և համայնքային սեփակա...
Փաշինյանը մանրամասնել է` ինչ են խոսել Սանկտ Պետերբուրգում Պուտինի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել` ինչ են խոսել Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:...
ԱԺ-ն պարգևավճարների հետ կապված պարզաբանում է ներկայացրել
Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմը պարգևավճարների թեմայով պարզաբանում է ներկայացրել: Պարզաբանման մեջ ԱԺ-ից մասնավորապե...
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից աշխատակից է ձերբակալվել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու մեղադրանքով ձերբա...