Բայրամովը նշել է` որ դեպքում Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կստորագրի
Նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ և լիովին կատարի TRIPP նախագծով ստանձնած իր պարտավորությունները։ Report-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ներկայացնելով 2025 թվականի զեկույցը։
Նա նշել է, որ վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակներում երկու երկրներում էլ անցկացվել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումներ։
«Նոյեմբերին Գաբալայում տեղի է ունեցել ադրբեջանական և հայկական կողմերի միջև սահմանների սահմանազատման վերաբերյալ հանդիպում։ Նախկինում՝ հունվարին և փետրվարին, նման հանդիպումները անցկացվել են առցանց։ Թույլտվություն է տրվել նաև ղազախական հացահատիկի տարանցման համար դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։ Սակայն, որպեսզի վերջնական խաղաղության համաձայնագիր կնքվի, պետք է կատարվեն մեր կողմից նշված պայմանները», - ընդգծել է նախարարը։
Բայրամովը հավելել է, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր քայլ է դարձել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Նա նշել է, որ Վաշինգտոնի գագաթնաժողովը զգալի ներդրում է ունեցել այս գործընթացում։
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ-ն պարգևավճարների հետ կապված պարզաբանում է ներկայացրել
Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմը պարգևավճարների թեմայով պարզաբանում է ներկայացրել: Պարզաբանման մեջ ԱԺ-ից մասնավորապե...
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից աշխատակից է ձերբակալվել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու մեղադրանքով ձերբա...
Ի՞նչ ինչ լավ բան են արել Կայա Կալլասը Հայաստանի, հայ ժողովրդի համար. Զախարովա
Եթե Կայա Կալլասին խնդրենք օգնել և օգնություն ցուցաբերել Մոլդովային, ամեն ինչ շատ վատ կավարտվի։ Անկեղծ ասած, այնպես, ինչպ...
Մայր Աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից
ՀՀ կառավարության տարեվերջյան նիստում որոշում է ընդունվել, ըստ որի Մայր Աթոռը այլևս չի կարող պետական և համայնքային սեփակա...