Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել. Բայրամով
2025 թվականին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը երկրի նախագահի ղեկավարությամբ 2025 թվականին ակտիվ արտաքին քաղաքականություն է վարել։
«Ադրբեջանն ամրապնդեց իր դիրքերը միջազգային ասպարեզում և ընդլայնեց իր դիվանագիտական ներկայությունը: 2025 թվականին խաղաղ գործընթացում մեծ առաջընթաց է գրանցվել»,- նշել է նա։
Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանի ջանքերը՝ խթանելու միջազգային խաղաղությունն ու կայունությունը՝ զարգացնելով տնտեսական համագործակցությունը և միջնորդական գործունեությունը, նպաստել են երկրի հեղինակության հետագա աճին համաշխարհային ասպարեզում։
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ-ն պարգևավճարների հետ կապված պարզաբանում է ներկայացրել
Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմը պարգևավճարների թեմայով պարզաբանում է ներկայացրել: Պարզաբանման մեջ ԱԺ-ից մասնավորապե...
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից աշխատակից է ձերբակալվել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու մեղադրանքով ձերբա...
Ի՞նչ ինչ լավ բան են արել Կայա Կալլասը Հայաստանի, հայ ժողովրդի համար. Զախարովա
Եթե Կայա Կալլասին խնդրենք օգնել և օգնություն ցուցաբերել Մոլդովային, ամեն ինչ շատ վատ կավարտվի։ Անկեղծ ասած, այնպես, ինչպ...
Մայր Աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից
ՀՀ կառավարության տարեվերջյան նիստում որոշում է ընդունվել, ըստ որի Մայր Աթոռը այլևս չի կարող պետական և համայնքային սեփակա...