Հայտնաբերվել է ապօրինի որսած ավելի քան 1 տոննա ձուկ
Սևանա լիճը կենդանի համակարգ է, և ցանկացած սխալ միջամտություն կարող է թողնել խորքային և երկարաժամկետ հետևանքներ։ Պետության դիրքորոշումն այստեղ հստակ է ու աներկբա. ջրային ռեսուրսների և կենդանական աշխարհի պահպանությունը ռազմավարական առաջնահերթություն է, իսկ դրանց պաշտպանությանն ուղղված քայլերը՝ խիստ, իրավաչափ և հետևողական։ Այս իրողության գիտակցմամբ՝ ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում է ձկնագողության դեմ պայքարը։
Թեև Սևանա լճում սիգի արդյունագործական որսի արգելքից առաջ իրականացվել են իրազեկման միջոցառումներ, այդուհանդերձ պարեկային ծառայողները շարունակում են ձկնագողության դեպքեր բացահայտել՝ նշում է Ջրային պարեկների վաշտի 1-ին դասակի հրամանատար Ռոման Գրիգորյանը:
Ոստիկանության գործողությունները միտված են ոչ միայն խախտումների բացահայտմանը, այլ նաև կանխարգելմանը՝ հստակ ուղերձով, որ էկոհամակարգի խաթարման հաշվին որևէ շահ արդարացված չէ։
Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում միայն ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը հայտնաբերել և առգրավվել է ապօրինի որսած՝ 1000 կիլոգրամից ավելի 2613 ձուկ։
Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, համագործակցելով Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկների հետ, հայտնաբերել և առգրավել են նաև 13 նավակ, 63 ցանց, նավակի շարժիչներ և թիեր։
Հիշեցնենք, որ ձվադրման շրջանում Սևանա լճում ապօրինի ձկնորսությամբ զբաղվելը նախատեսում է վարչական ու քրեական պատասխանատվություն:
Ձկնագողության դեմ պայքարը պահանջում է պետության, հասարակության և յուրաքանչյուր քաղաքացու համատեղ ջանքն ու հանձնառությունը՝ պահպանել բնությունն ու կենսաբազմազանությունն այսօր՝ ապագայի համար։
Նմանատիպ հոդվածներ
Ձյուն, մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. եղանակը՝ ՀՀ-ում
Առավոտյան ժամերին Հայաստանի Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։Տեղեկությունը հայտնում է Հիդր...
ՀէՑ-ը հոսանքազրկված հասցեների վերաբերյալ հայտարարություն է արել
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» Ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է.«Վարդաշեն» 110/35/6 կՎ Ենթակայանի 6 կՎ փակ բաշխի...
Թոքաբորբի և սուր շնչառական վարակների աճ՝ Հայաստանում
Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն։ ՀՀ...
Լարված իրավիճակ՝ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում․ ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրավիճակը լարված է։ Ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը և թույլ չեն տալիս քահանայ...