ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եկել են տունս են խուզարկում, թմրանյութ են փնտրում. ԱԺ-ի մոտ էշով ակցիա իրականացրած քաղաքացի
Ոստիկանությունը խուզարկել է օրերս Ազգային ժողովի մոտ էշով ակցիա իրականացրած իջևանցի Սևադա Ղուկասյանի ու տունը։
«Ոստիկանությունը եկել, իմ իրերն է քրքրում, թմրամիջոց են փնտրում։ Ոստիկանությունն ինձ ուզում է հիմարի տեղ դնել, խոսքս ծառայողներին չի վերաբերում, այլ Ոստիկանությանը»,– ասել է Սևադա Ղուկասյանը։
Հիշեցնենք,որ Սևադա Ղուկասյանը ԱԺ֊ի մոտ էշ էր բերել և ԱԺ֊ում գտնվող Նիկոլ Փաշինյանին կոչ էր անում իջնել, որպեսզի նրան ավանակով հեռացնի`«ինչպես իջևանցիները հեռացնում են դավաճանին»։ Նա ԱԺ֊ի մոտից բերման էր ենթարկվել։
Մանրամասները` Թերթ.am-ի տեսանյութում: