ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունը չի լինի նախընտրական ցուցակում
Ցուցակում չլինելը չի նշանակում ընտրություններին չմասնակցել, «Պատիվ ունեմ» դաշինքի կազմավորման հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ինչո՞ւ ցուցակը ես չեմ գլխավորում, որովհետև քաղաքագիտությունն այս մասին տարրական ճշմարտություն է ասում. նրանք, ովքեր գլխավորում են նախընտրական ցուցակները, հավակնում են ունենալ պետական բարձր պաշտոն։ Իսկ ինչպես հայտնի է, ես հայտարարել եմ, որ այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոններ։ Ես իմ խորհուրդներով ընդամենն օգնելու եմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Իսկ ինչո՞ւ՝ շատ պարզ, ես համարում եմ, որ ավարտել եմ իմ ծառայությունը Հայաստանի և հայ ժողովրդի պետական բարձր պաշտոնում», - ասաց Սերժ Սարգսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում բանակցությունները մեկնարկել են ժամը 17։00-ին․ մասնակցում է Ռուստամ Մուրադովը
Սյունիքում բանակցությունների ժամը 15.00-ից տեղափոխվել է 17.00։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի...
ՊՆ. Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում ստեղծված իրադրությունը
Մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զիվորականների ավտոշարասյունն ուղևորվում է Սյունիք
Auroranews-ին րոպեներ առաջ տեսանյութ են փոխանցել, որտեղ երևում է, որ ռուս զիվորականների ավտոշարասյունն ուղևորվում է Սյու...
Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանն ուժեր է տեղափոխում Սյունիքի մարզ, որտեղ ադրբեջանցիներն են ներխուժել
Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանն ուժեր է տեղափոխում Սյունիքի մարզ: Այս որոշումը կայացվել է, երբ Նիկոլ Փաշինյ...