Մահացել է աշխարհի ամենատարեց դերասանը. նա նկարահանվել էր Չապլինի ու Հիչքոքի ֆիլմերում

106 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Նորման Լլոյդը։ Տեղեկությունը հայտնում է Variety-ն: 
Լլոյդը մահացել է Լոս Անջելեսի իր տանը։ Մահվան պատճառը չի նշվում: Ըստ oldest.org–ի` նա աշխարհի ամենածեր դերասանն էր, նրան հաջորդում են 99-ամյա Բեթի Ուայթը և 98-ամյա Ջոան Քոուփլենդը։ 
Լլոյդը ծնվել է 1914 թվականին, կարիերան սկսել է 1923-ին Նյու Յորքում։ Խաղացել է Չարլի Չապլինի և Ալբերտ Հիչքոքի ֆիլմերում։ 

Առավել մեծ ճանաչում է ձեռք բերել 60 տարեկանից հետո, երբ 1980-ականներին խաղացել է NBC հեռուստաալիքի «Սենտ Էլսվեր» դրամայում։ 

Լլոյդի կարիերան տևել է ավելի քան 80 տարի։ Վերջին դերը խաղացել է 2015 թվականին «Առանց բարդույթների աղջիկը» կատակերգությունում։ 

Նա նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում և հեռուստաշոուներում: Բացի այդ, հանդես է եկել որպես ռեժիսոր և պրոդյուսեր: 
 

Քաղաքականություն