ԱՄՆ Սենատն ընդունել է Իրանի դեմ գործողությունների սահմանափակումների որոշում
ԱՄՆ Սենատը որոշում է ընդունել, ըստ որի` Դոնալդ Թրամփը պարտավորվում է կա'մ դադարեցնել ռազմական գործողությունները ընդդեմ Իրանի, կա'մ ստանալ Կոնգրեսից թույլտվություն ուժ կիրառելու համար: Քվեարկության վերջնական արդյունքում ստացվել է 50 դեմ և 48 կողմ:
Ինչպես նշում է CNN-ը` քվեարկության արդյունքի վրա ազդեցություն են ունեցել հանրապետական սենատորներ Ռենդ Պոլը, Սյուզան Քոլինզը, Լիզա Մուռկովսկին և Բիլլ Քեսիդին, ովքեր քվեարկել են որոշմանը կողմ: Դեմոկրատ Ջոն Ֆետերմանը ելույթ է ունեցել ընդդեմ փաստաթղթի:
Որոշ դեմոկրատներ Թիմա Քեյնի գլխավորությամբ վստահ են, որ պատերազմական լիազորություների մասին որոշման ընդունումը պարտադիր է, նույնիսկ այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն և Իրանը փոխըմբռնման համաձայնագիր են ստորագրել, և սկսել բանակցություններ վերջնական խաղաղության համաձայնագրի վերաբերյալ:
Դեմոկրատները առաջին անգամ չէ, որ որոշումը դրել են քվեարկության, բայց դրանք մերժվել են սենատում, որտեղ հանրապետականները մեծամասնաություն են: