Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը․ ՍԴ
Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը։ Այս մասին «Ազատությանը» փոխանցել են ՍԴ-ից:
Այսպիսով, ուրբաթ օրը կայանալիք ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը կմասնակցեն Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 7-ը, այդ թվում՝ Սեդա Սաֆարյանը։
Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը ՍԴ էր ներկայացրել միջնորդություն՝ պահանջելով բացառել Սաֆարյանի մասնակցությունը գործի քննությանը։ Դաշինքը պնդում էր, որ դատավորը կողմնակալ է և նախկինում մասնակցել է ընտրությունների Արման Բաբաջանյանի հետ նույն ընտրական ցուցակով։
ՍԴ արտաքին կապերի բաժնից «Ազատությանը» պարզաբանել են, որ «Հայաստան» դաշինքի միջնորդությունը քննության առարկա չի դարձել, քանի որ դատավորներից որևէ մեկը այդ հարցը չի բարձրացրել։
Սահմանադրական դատարանից հիշեցրել են, որ գործող օրենքի համաձայն՝ դատավորի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարց կարող է բարձրացնել միայն ՍԴ դատավորներից որևէ մեկը։ Քանի որ նման նախաձեռնություն չի եղել, հարցը չի քննարկվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՍԴ-ն որոշել էր, որ դատավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ Աղբյուր՝ «Ազատություն»։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...