Թրամփը հերքել է Իրանի նկատմամբ սպառնալիքների մասին լուրերը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը իր X-ի էջում հրապարակել է հայտարարություն՝ նշելով, որ Իրանը տեղեկացրել է Միացյալ Նահանգներին, որ, չնայած որոշ լրատվամիջոցների հակառակ հաղորդումներին, Հորմուզի նեղուցով անցնող նավերից որևէ տեսակի տուրքեր, ապահովագրավճարներ կամ այլ վճարներ չի գանձում և չի ստանում։
Թրամփի խոսքով՝ եթե այդ տեղեկությունը սխալ լինի, բանակցությունները անմիջապես կդադարեցվեն։
Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին որևէ գումար չի փոխանցել և չի ապասառեցրել նրա միջոցները։ Նրա խոսքով՝ նախատեսվում է ազատել Իրանի որոշ միջոցներ, որոնք գտնվում են ԱՄՆ վերահսկողության տակ, և դրանք ուղղել ամերիկացի ֆերմերներին ու անասնապահներին՝ եգիպտացորենի, ցորենի, սոյայի և այլ մթերքների ձեռքբերման համար։
Թրամփը հավելել է, որ Իրանը սննդի կարիք ունի, և այդ մթերքը ԱՄՆ-ն կվաճառի բացառապես ամերիկյան արտադրողներից ձեռք բերելու միջոցով։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների...