Քաղաքականություն

Օրինագիծը հասավ Սենատ․ որ երկու երկրներն են կանգնած միավորման շեմին

Օրինագիծը հասավ Սենատ․ որ երկու երկրներն են կանգնած միավորման շեմին

Բուխարեստում ուշագրավ իրավական զարգացում է գրանցվել. Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների պալատը, հավանություն է տվել Մոլդովայի հետ երկրի միավորման մասին օրենսդրական նախաձեռնությանը։ 


«SOS Ռումինիա» խմբակցության հեղինակած փաստաթուղթն անցել է առանց լիագումար նիստում քննարկվելու կամ քվեարկության դրվելու։ Սա հնարավոր է դարձել հատուկ կանոնակարգի շնորհիվ, ըստ որի՝ սահմանված 45-օրյա ժամկետում չքննարկված կամ չմերժված նախագծերը համարվում են ինքնաբերաբար ընդունված։


Հատկանշական է, որ մինչ այս ինքնաշխատ ընդունումը, նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել ինչպես Ռումինիայի կառավարության, այնպես էլ խորհրդարանի պատասխանատու հանձնաժողովների կողմից։ Փաստաթղթի տեքստի համաձայն՝ երկրի գործադիր իշխանությանը հանձնարարվում է անհապաղ բանակցություններ սկսել Քիշնևի հետ միավորման գործընթացն ավարտին հասցնելու համար, ինչից հետո պետք է իրազեկվեն միջազգային կառույցները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն։ Ստորին պալատի հավանությունից հետո օրինագիծն ուղարկվելու է վերջնական որոշում կայացնող մարմին՝ Սենատ (վերին պալատ)։



Չնայած Բուխարեստի և Քիշնևի միջև վերջին տարիներին նկատվող քաղաքական սերտացմանը, ներառյալ 2022 թվականին կայացած խորհրդարանների համատեղ նիստը, Մոլդովայում միավորման հարցը միանշանակ չի ընդունվում։ Մոլդովայի՝ 1991 թվականին ընդունված Սահմանադրությամբ երկիրը հռչակված է ինքնիշխան ու անկախ, իսկ կարգավիճակի փոփոխությունը հնարավոր է բացառապես հանրաքվեի միջոցով։ Հանրային կարծիքի հարցումները նույնպես փաստում են հասարակության տարակարծությունը. 2025 թվականի վերջին անցկացված սոցհարցման համաձայն՝ Մոլդովայի բնակչության կեսից ավելին դեմ է արտահայտվել Ռումինիային միանալու գաղափարին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250