Արցախցիների գույքի պահանջով Ադրբեջանի դեմ գանգատները շարունակվում են. Արա Ղազարյան
Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ անհատական գանգատները շարունակում են ներկայացվել և այդ գործընթացը կապ չունի միջպետական գանգատների հետ։
Ասուլիսի ընթացքում նա նշել է, որ նույնիսկ եթե Հայաստանը հետ վերցնի միջպետական գանգատ-դիմումները, դա չի ազդի անհատական դիմումների վրա։
«Անհատական գանգատներ ամեն օր ներկայացվում են, այսօր էլ։ Մենք ընդհանրապես կապ չունենք միջպետական վարույթների հետ»,- ասել է Ղազարյանը։
Նրա խոսքով՝ արցախցիների թողած գույքի հարցով աշխատանքներն իրականացվում են գրեթե ամեն օր, իսկ միջազգային ատյանների դռները շարունակում են բաց մնալ, քանի դեռ երկու պետությունների միջև չեն ստեղծվել նման դեպքերը կարգավորող իրավական մեխանիզմներ։
Ղազարյանը նաև ընդգծել է, որ արդեն ներկայացված անհատական գանգատները կարող են դրական ընթացք ունենալ, իսկ նոր դիմումների ներկայացումը շարունակվելու է՝ անկախ պետության դիրքորոշումից։
«Եթե պետությունը հրաժարվի միջպետական գանգատներից, այդ անձինք կարող են շարունակել անհատական գանգատ ներկայացնել, ուղղակի դրա համար մեծ ռեսուրսներ են անհրաժեշտ»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Օրենքն ուժի մեջ կմտնի...