Ադրբեջանի կոշտ ուղերձը՝ Երևանին․ չխոչընդոտել «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» գործընթացին
Արևմտյան ադրբեջանցիների՝ «իրենց հայրենի հողեր» վերադարձի հարցը, պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շրջանակներում քննարկումների մաս, քանի որ առանց այդ իրավունքի վերականգնման, տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության մասին խոսելը դժվար կլինի։ Այս մասին հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին՝ «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. պատմական արդարության և մարդու իրավունքների վերականգնում» միջոցառման շրջանակներում լրագրողների հետ զրույցում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցերը։
«Համայնքը, հիմնվելով միջազգային իրավունքի վրա, միջազգային կազմակերպություններից և համաշխարհային հանրությունից պահանջում է ճանաչել և ապահովել այդ մարդկանց իրավունքները։ Այսօր Ադրբեջանը և Հայաստանը վարում են խաղաղ բանակցություններ։ Կարծում ենք, որ այդ բանակցությունների շրջանակներում պետք է հստակեցվի նաև Արևմտյան Ադրբեջանից փախստականների՝ իրենց հայրենի հողեր վերադառնալու հարցը»,- հայտարարել է Ալեքբերլին։
Ալեքբերլին հավելել է, որ խաղաղության հիմնական երաշխիքներից մեկը ժողովուրդների համատեղ բնակության ապահովումն է։
«Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ անհրաժեշտ է հաշվի նստել տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների հետ։ Արևմտյան Ադրբեջանի համայնքը հանդես է գալիս հանուն խաղաղության, անվտանգության և տարածաշրջանային համագործակցության։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին։ Միևնույն ժամանակ, կարծում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց հարազատ տներ վերադառնալու իրավունքը և չխոչընդոտի այդ գործընթացին»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Հիշեցնենք, որ նախագծո...
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...
Նոր սահմանափակումներ ու արգելքներ Ռուսաստանում․ ճգնաժամը խորանում է
Ռուսաստանի Դաշնության երեք շրջաններում՝ Կուրգանի, Կուրսկի և Բրյանսկի մարզերում, տեղական իշխանությունների որոշմամբ սահման...