ՍԱՏՄ-ն կասեցրել է «ԴԻԼԻ» ՍՊԸ-ի արտադրությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ԴԻԼԻ» ՍՊԸ-ում (Տավուշի մարզ, Դիլիջան քաղաք) իրականացված ստուգումների արդյունքում լաբորատոր փորձաքննության են հանձնվել արտադրատեսակների նմուշներ։
Հետազոտության արդյունքներով պարզվել է, որ մի շարք կաթնամթերք չի համապատասխանում անվտանգության և հիգիենայի պահանջներին՝ համարվելով վտանգավոր սննդամթերք։
Մասնավորապես՝ «Պանիր Մոցարելլա», «Պանիր Բուրատտա», «Պանիր Գաուդա», ինչպես նաև «Թթվասեր» և «Յոգուրտ» արտադրատեսակներում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ՝ այդ թվում աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, խմորասնկեր և բորբոսասնկեր։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
Նմանատիպ հոդվածներ
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Օրենքն ուժի մեջ կմտնի...