ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրթիռակոծվել է Իսրայելի Աշկելոն քաղաքը. կան տուժածներ
Այսօր՝ առավոտյան ժամը 5 ից սկսած հրթիռակոծվել Իսրայելի Աշկելոն քաղաքը։ Երեք հրթիռ ընկել են բնակելի տների վրա։
Իսրայելում բնակվող Մաքսիմ Սարգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ կան 6 վիրավորներ, որոնցից 2- ի վիճակը ծանր է, մնացած 4-ը մի ընտանիք են` այդ թվում 6 ու 12 տարեկան երեխաներ:
Հիշեցնենք, որ Իսրայելական բանակը Գազայի հատվածում «հարվածների ալիք» է սկսել՝ ի պատասխան պաղեստինցի արմատականների դեմ հրթիռային հարձակումների, հաղորդել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Գազայի հատվածից ավելի քան 150 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք: Նրանցից տասնյակները որսացել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը:
«Իսրայելի Պաշտպանության ուժերը Գազայի հատվածում հարձակումների ալիք են սկսել ահաբեկչական օբյեկտների վրա», - ասվում է հաղորդագրության մեջ:
Երկուշաբթի իսրայելական ավիահարվածներից հետո Գազայի հատվածում հաղորդվում էր 20 զոհի և 65 վիրավորի մասին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր Երուսաղեմի ռմբակոծումից
Կադրեր Երուսաղեմի ռմբակոծումից։ Հիշեցնենք, որ Իսրայելական բանակը Գազայի հատվածում «հարվածների ալիք» է սկսել՝ ի պատասխան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ և պայթյուն Կազանի դպրոցներից մեկում. զոհեր կան, դեռահաս է ձերբակալվել
Կազանի դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել, ապա պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելո...
Լիտվայի ԱԳ նախարարը Հայոց ցեղասպանությունը «պատմական ճշմարտությունը» է անվանել
Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը Բաքվում իր գործընկերոջ` Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ա...
Պուտինը ցավակցություն է հայտնել Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով զոհվածների հարազատներին և մտերիմներին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանի դպրոցում տեղի ունեցած արտակարգ պատահարի կապակցությամբ հանձնարարել...