Մարուքյանը՝ «Նիկոլ»-«հականիկոլ» ընտրապայքարի ու «փողով» վերլուծաբանների մասին
Այսօր խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով քաղաքագետների մեկնաբանություններին այն մասին, որ սպասվելիք «Նիկոլ»-«հականիկոլ» ընտրապայքարում իրենք շանսեր շանսեր չունեն, մեկնաբանեց։
«Փողը մի հետաքրքիր բան է, որ երբ շատ է լինում, մարդիկ չեն իմանում ոնց ծախսեն։ Հիմա փողն այնքան շատ է, եւ նրանք այնքան են փող տվել մարդկանց, եւ մարդիկ այնքան շատ են վերցրել այդ փողից, որ ամեն օր տարբեր վերլուծություններ են անում փողով։ Ասում են, թե կան այս երկուսը, իսկ մյուսները չկան։ Այդպես են անում, որպեսզի ժողովրդին ասեն, թե ընտրություն չկա, կամ ներկան է, կամ նախկինը։ Երբ ԶԼՄ-ները հարցումներ են անում, ցանկի մեջ չեն առաջարկում «Լուսավոր Հայաստանին»։ Այդ հարցումներում մենակ Նիկոլ Փաշինյանին են տեղ տալիս, Ռոբերտ Քոչարյանին եւ այլն»,-նշեց Էդմոն Մարուքյանը։
Նա հիշեցրեց, որ իրենք երբեք փող չեն տալիս վերլուծաբաններին՝ ինչ-որ բաներ ասելու համար․ «Ես չեմ մտնելու պետություն ունենալ-չունենալու բանավեճի մեջ։ Իրենք կարող են բանավիճել Սերժ ՍարգսյանԷի հետ, բայց իմ բանավեճը Նիկոլ Փաշինյանի հետ է։ Նա տապալեց կառավարումը։ Իրեն արդեն ընտրել ենք, եւ նա տապալել է կառավարումը»։
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով գալիս է Հայաստան
Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցի մասին...
Սարգսյանն արձագանքել է Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
Երրորդ նախագահի գրասենյակը արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը՝ նշելով, թե ինչու է մերժել այն։ Սարգսյանը հաստ...
Կուսակցությունների 1-ին համարների միջև հեռուստաբանավեճը պարտադիր կլինի. ԸՕ-ում տեղ գտած փոփոխությունները
Ազգային ժողովը երեկ երեկոյան հրավիրված արտահերթ նիստում 82 կողմ, 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտրական...
Հայաստանն ամբողջությամբ կատարել է իր պարտավորությունները և վերադարձրել ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանել է լրատվականների կողմից բարձրաձայնված հարցերին․ -Ինչպե՞ս կմեկնաբանե...