Երկրորդ նախագահի հետ դաշինք ձևավորելու ուղղությամբ ակտիվ քննարկում կա. Սաղաթելյան
ՀՅԴ-ն ընտրությունների մասնակցության ձևաչափի, ծրագրերի և առաջիկա անելիքների մասին առաջիկա երեք օրերի ընթացքում հանդես կգա հայտարարությամբ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Դիտարկմանը՝ որ շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ ՀՅԴ-ն ընտրություններին մասնակցելու է երկրորդ նախագահի հետ դաշինքով, ՀՅԴ ներկայացուցիչն ասաց.
«Այս պահին երկրորդ նախագահի հետ դաշինք ձևավորելու ուղղությամբ ակտիվ քննարկում կա , որի վերջնական արդյունքների մասին կտեղեկացնենք մինչև ամսի 10-ը»:
Դիտարկմանը՝ արդյո՞ք առանձին դաշինքներով մասնակցելը պառակտում չէ ընդդիմադիր դաշտում, քանի որ ստացվում է, որ ՀՓՇ անդամ կուսակցությունները ընտրություններին դառնալու են մրցակից, Սաղաթելյանն ասաց, որ ընդդիմությունն ունի մեկ ընդհանուր թիրախ՝ գործող իշխանությունը.
«Մեզ համար ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները մրցակից չեն, իրենց դեմ պայքար չենք տանելու, քանի որ մենք բոլորս ունենք մեկ ընդհանուր թիրախ՝ ի դեմս վարչապետի աթոռը զբաղեցնող անձի և իշխող խմբակի: Իրական ընդդիմադիր կուսակցությունները մեզ համար հակառակորդ չեն, անշուշտ, բոլորը մրցակից չեն, բայց մեր կռիվն իրենց հետ չի լինելու: Մեր թիրախն օրվա իշխանությունն է»,-ասաց Սաղաթելյանը:
Հարցին՝ ինչպե՞ս արդյունավետ կլիներ պայքարը՝ ընտրություններին մասնակցել առանձին դաշինքներով, թե՞ մեկ ընդհանուր ճակատով, զրուցակիցն ասաց, որ Դաշնակցության տեսակետը միշտ եղել է այն, որ ընդդիմությունն ամբողջական ճակատով մասնակցի ընտրություններին.
Նմանատիպ հոդվածներ
Երեկ ադրբեջանական կողմից քաղաքացիական հագուստով 8-10 անձ անցել են միջդիրքային տարածք. ՊՆ
Ապրիլի 28-ին, ժամը 11.40-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, N զորամասի պահպանության տեղամասու...
Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. խոսնակը՝ սոցապ նախարարությունում փտող օգնության մասին
«Սոցապ նախարարությունը արցախցիներին տրված օգնությունը փտեցնում է նկուղներում» վերտառությամբ Yerevan.Today-ի հրապարակումը...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիներն ամբողջությամբ վերցրել են Սև լիճը. ռուսները բանակցում են. Սյունիքի նախկին մարզպետ
Քիչ առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ ադրբեջացիները ամբողջությամբ վերցրել են Սև լիճը: Auroranews-ը տեղեկատվության իրա...
ՊՆ-ի պաշտոնական արձագանքը՝ Սյունիքում ադրբեջանցիների գործողությունների մասին
Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականա...