Հասարակություն Կարևոր

Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. խոսնակը՝ սոցապ նախարարությունում փտող օգնության մասին

Unknown 180 դիտում
Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. խոսնակը՝ սոցապ նախարարությունում փտող օգնության մասին

«Սոցապ նախարարությունը արցախցիներին տրված օգնությունը փտեցնում է նկուղներում» վերտառությամբ Yerevan.Today-ի հրապարակումը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի պատասխանատու Զառա Մանուչարյանը: 

 

«Օգնության և՛ ընդունումը, և՛ բաշխումը ըստ ընթացակարգերի է լինում ՝ պարտադիր պահանջներին համապատասխան: Այս պահին մեր կողմից ստացած հումանիրտար օգնությունից պահեստավորված են միայն որոշ խմբաքանակով սայլակ, քայլակ աջակցող այլ միջոցներ: Քանի որ հիմնականում սակայների ու քայլակների խմբաքանակ ունենք պահեստավորված:  Այդ աջակցող միջոցները բոլորին է տրամադրված:  Մենք ունենք ընթացակարգ, որ պետք է օրինակ՝ հաշմանդամության խումբ ունենալու կամ չունենալու դեպքում տանք հավաստագիր և  հավասագրի հիման վրա քաղաքացին կարողանա մոտենալ ու ստանալ աջակցող միջոց, բաց բացի այդ պարտադիր ընթացակարգերից, բոլոր նրանք ովքեր ունեն աջակցող միջոցի կարիք, սակայն չունեն հաշմանդամության խումբ իրենց ևս նախարարությունը ապահովում է աջակցող միջոցով ՝ սայլակներ, քայլակներ, հենակներ, ցանկացաշ այլ հարմարանքներ»,-ասաց խոսնակը: 

 

Ըստ Մանուչարյանի՝ գործընթացը իրականացվում է Սոցապ նախարարության վերահսկողությամբ գործող բարեկգործական պահեստեներում պահեստավորված միջոցների հաշվին, որոնք ամեն ամիս ըստ նախարարության կողմից ստացված հայտերի բաշխվում են անհրաժեշտություն ունեցող քաղաքացիներին: 

 

«Բնականաբար սայլակի տրամադրումը ինքնանպատակ չէ և դրանք տրամադրվում են ըստ կարիքի,- ասաց Մանուչարյանը: 

 

Հիշեցնենք, որ Yerevan.Today-ը հրապարակում էր կատարել, որում նշվում է, որ  նախկին սոցապ նախարար Մեսրոպ առաքելյանը տարաձայնություններ է ունեցել մի շարք միջազգային կազմակերպությունների հետ: 

 

Ըստ հարապարակման՝ պատճառը սոցապի նկուղներում փտող միլիոնավոր դոլարի օգնությունն է, որն հանգանակվել էր վերջիններիս կողմից, բայց Մեսրոպ Առաքելյանի թեթև ձեռամբ այդպես էլ տեղ չի հասել:

Մինչդեռ օգնությունը հանգանակվել էր հրատապ կարգով՝ 44- օրյա պատերազմի ընթացքում, որպեսզի բաժանվեր Արցախից տարհանված բնակչությանն ու հաշմանդամ դարձած զինծառայողներին: Լրատվամիջոցին հայտնի է դարձել նկուղներում փտող օգնության ծավալն ու  անվանացանկը: 

Խոսքը ավելի քան 32 միլիոն դրամի արժողության օգնության մասին է՝ ներքնակ, վերմակ, մահճակալներ,  քայլակներ, սայլակներ ձեռնափայտեր, հաշմանդամների համար նախատեսված հատուկ լոգանքի աթոռներ, հիգիենայի պարագաներ, ծածկոցներ  և այլն:  

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250