Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ ԵԽ պատգամավորների նախաձեռնության մասին
Բարձր ենք գնահատում Եվրոպական խորհրդարանի 121 անդամների նամակը՝ ուղղված Եվրոպական հանձնաժողովի նախագահին և Եվրոպական խորհրդի նախագահին՝ ներկայումս Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության մասին: Այս մասին ասված է Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն տարածած հաղորդագրության մեջ:
«Կարևորում ենք Եվրոպական խորհրդարանի անդամների դիրքորոշումը՝ բարձրաձայնել Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների մասին և պաշտպանել Արցախի օրինական պահանջը։ Այն մարդասիրության, բարոյական արժեքների և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների նկատմամբ հարգանքի օրինակելի դրսևորում է»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ին պատասխանատվության ենթարկել Բաքվին հայ գերիների սպանության համար
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայ գերիների հանդեպ մարդո...
Ջո Բայդենը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակացույցի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակացույցի մասին: Ըստ նախագահի` մտադիր է...
Հրդեհ` Ֆրանսիայի Սբ. Պետրոս և Պողոս եկեղեցում
Հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի Լիլ քաղաքում գտնվող Սբ. Պետրոս և Պողոս եկեղեցում: Ինչպես հայտնում է ТАСС-ը՝ այս մասին թվիթերյա...
Ադրբեջանցիները կերուխում են կազմակերպել Դադիվանքի տարածքում
Համացանցում տեղեկություններ են տարածվում, որ ադրբեջանցիները կերուխում են կազմակերպել Դադիվանքի տարածքում: Ըստ վերջին տեղ...