Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը խորհրդարանում կքննարկվի փակ դռների հետևում
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը խորհրդարանում կքննարկվի փակ դռների հետևում։
Նման որոշում այսօր ԱԺ–ն ընդունեց 71 կողմ և 1 ձեռնպահ ձայներով:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը հիշեցրեց, որ հարցը հանրային կարևոր նշանակություն ունի, մինչդեռ փակ նիստում դրա քննարկումը չի համադրվում հանրային կարևորություն ներկայացնող հարցերի քննարկման բաց ընթացակարգի հետ։
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ նման որոշման պատճառն այն է, որ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում կազմված զեկույցը պարունակում է բազմաթիվ պետական գաղտնիքներ։
«Այո, հարցը հանրային կարևորություն է ներկայացնում, այլապես չէր դառնա քննիչ հանձնաժողովի ուսումնասիրության առարկա, բայց միաժամանակ պետական տարբեր գերատեսչությունների կողմից արձանագրվել է, որ փաթեթը, որը կազմվել է աշխատանքների արդյունքում, պարունակում է բազմաթիվ պետական գաղտնիքներ»,– ասաց նա` հավելելով, որ հանրությունն այդ փաստաթղթերին իրավունք ունի ծանոթանալ իր ներկայացուցիչների` ԱԺ պատգամավորների միջոցով։
Հիշեցնենք` 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին հրավիրվել և մասնակցել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նմանատիպ հոդվածներ
Բլոգեր Վիլեն Գայֆեջյանը կստանձնի Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատը
«SOS» հաղորդաշարի համահեղինակ, բլոգեր Վիլեն Գայֆեջյանը կստանձնի Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատը:Այ...
Հայաստանը ԼՂ-ն դուրս է թողել բանակցային գործընթացից հանուն իշխանության. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը Լեռնային Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից` հանուն իշխանության։ Այս մասի այսօր Աժ ամբիոնից հայտարա...
Սերգեյ Լավրովի ինքնաթիռը ժամանեց Երևան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ արտգործնախարարի պաշ...
ՀՅԴ–ն ու «Վերածնվող Հայաստանը» դաշինք են կազմում. հայտնի է թե ով կգլխավորի դաշինքը
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ ն...