Դուբայում ավելի քան 10 միլիոն դոլարով ավտոմեքենայի համարանիշ է վաճառվել
Արաբական Միավորված Էմիրություններում, ավտոմեքենայի համարանշի արժեքի նոր համաշխարհային ռեկորդ է սահմանվել, գրում է ՏԱՍՍ-ը:
Այդ երկրի՝ երկու տառից եւ մեկ թվից բաղկացած գրանցահամարը վաճառվել է 38 միլիոն դիրհամով (ավելի քան 10 միլիոն դոլար) Դուբայում բարեգործական աճուրդի ժամանակ, որն անցկացվել է առցանց ռեժիմով: AA9 համարանշի գնորդի անունը դեռեւս չի հրապարակվել: Աճուրդի ժամանակ նաեւ ներկայացվել են U31, T38 եւ E51 գրանցահամարները: Աճուրդի ժամանակ ընդհանուր առմամբ գրանցվել է 48,5 միլիոն դիրհամի (13,2 միլիոն դոլար) չափով վաճառք:
Աճուրդի մասնակիցների շրջանում եղել է ԱՄԷ-ի վարչապետը եւ Դուբայի ղեկավար Մուհամեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը: Աճուրդից ստացված հասույթը կծախսվի անապահով մարդկանց սննդով ապահովելու արշավի շրջանակում: Նախորդ ռեկորդը եւս գրանցվել էր Դուբայում: 2016 թվականին D5 համարանիշը վաճառվել էր 33 միլիոն դիրհամով (շուրջ 9 միլիոն դոլար):
Նմանատիպ հոդվածներ
ԵՂԱՆԱԿ. Հայաստանում սպասվում են ինտենսիվ ամպրոպներ, ուժեղ քամի, հնարավոր է՝ կարկուտ
Հայաստանի տարածքում մայիսի 2-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 3-4-ն՝ առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում...
Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` Մայիսի 1-2-ը, 5-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատ...
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 18 կմ հարավ-արևելք. Ուժգնությունը կազմել է 3 բալ
Մայիսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 08:18-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 04:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը հաջողությամբ իրականացրեց երկրորդ թռիչքը
Stratolaunch ինքնաթիռը, որն արտաքնապես հիշեցնում է երկու ինքնաթիռ, որոնք միավորված են մեկ շատ երկար թևով, թռավ ավելի քան...