Հումանիտար կենտրոնի 15-րդ շարասյունը 420 տոննա բեռ է տեղափոխել Քարվաճառ
Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների տարանցիկ փոխադրումը Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների միջև:
Ինչպես փոխանցում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, էներգաապահովման և ջրամատակարարման համակարգերի, սոցիալական կառույցների և բնակելի տների վերականգնման համար Հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնի 15-րդ շարասյունը` կազմված «ԿամԱԶ» զինվորական և ուղեկցող 20 մեքենայից, անցել է Մատաղիս-Քարվաճառ երթուղով և ապահովել է 420 տոննա բեռի տեղափոխումը Քարվաճառի շրջան: Նշվում է, որ փոխադրված բեռը պարունակում է սննդամթերք, շինանյութեր և սարքավորումներ:
Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների աջակցությամբ 2800 տոննա բեռ է տեղափոխվել: Աջակցությունը հատկացվել է ադրբեջանական կողմին:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն ժամանակավորապես կասեցրել է Ադրբեջանին զենք մատակարարելու արգելքը
ԱՄՆ-ն ժամանակավորապես կասեցրել է Ադրբեջանին զենք մատակարարելու արգելքը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկարացրել է «Ա...
Գերմանիայում AstraZeneca-ով պաստվաստվելուց հետո 32-ամյա կին է մահացել
Գերմանիայում AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութով պատվաստվելու պատճառով առաջացած կողմնակի բարդություններից մ...
ԵԱՀԿ Մինսկի խմբի հատուկ ներկայացուցիչների հետ ԼՂ հարցով աշխատանքը շարունակվում է. Զախարովա
ԵԱՀԿ Մինսկի խմբի հատուկ ներկայացուցիչների հետ աշխատանքը շարունակվում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտն...
Ալիևը Զանգելանում միջազգային օդանավակայանի հիմքն է դրել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Զանգելանի շրջանում միջազգային օդանավակայանի հիմքն է դրել, հայտնում է ադրբեջանական լրատվամի...