Սոցապ նախարարությունը արցախցիներին տրված օգնությունը փտեցնում է նկուղներում. Yerevan.Today
Երեք օր առաջ պաշտոնանկ արված Սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանը, պարզվում է, հրաժարականից օրեր առաջ լուրջ տարաձայնություններ է ունեցել միջազգային կազմակերպությունների հետ, դրանց թվում Yerevan.Today-ի աղբյուրը նշում է Կարմիր Խաչի, ՄԱԿ –ի, Յունիսեֆի, UNFPI, UNHCR անունները:
Պատճառը սոցապի նկուղներում փտող միլիոնավոր դոլարի օգնությունն է, որն հանգանակվել էր վերջիններիս կողմից, բայց Մեսրոպ Առաքելյանի թեթև ձեռամբ այդպես էլ տեղ չի հասել:
Մինչդեռ օգնությունը հանգանակվել էր հրատապ կարգով՝ 44- օրյա պատերազմի ընթացքում, որպեսզի բաժանվեր Արցախից տարհանված բնակչությանն ու հաշմանդամ դարձած զինծառայողներին: Yerevan.Today-ին հայտնի է դարձել նկուղներում փտող օգնության ծավալն ու անվանացանկը:
Խոսքը ավելի քան 32 միլիոն դրամի արժողության օգնության մասին է՝ ներքնակ, վերմակ, մահճակալներ, քայլակներ, սայլակներ ձեռնափայտեր, հաշմանդամների համար նախատեսված հատուկ լոգանքի աթոռներ, հիգիենայի պարագաներ, ծածկոցներ և այլն:
Խիստ հատկանշական է, որ արցախցու սոցիալական բեռի և հաշմանդամ դարձած զինծառայողի խնդիրների վրա աչք է փակել Մեսրոպ Առաքելյանը, մի նախարար, ով մի քանի անգամ ճոռոմախոս հայտարարել է, որ իր 5-ամսյա պաշտոնավարման օրոք կարողացավ հետպատերազմյան Արցախը դուրս բերել սոցիալական խոր ճգնաժամամից: Ի դեպ, միջազգային գործընկերներին էլ վրդովեցրել է նախարարի պոռոտախոսությունն իր բացահայտ անգործության ֆոնին: Մեզ հայտնի է դարձել նաև նվիրատուների անունները, որոնց թվում պետական միջոցների հաշվին՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունն է օգնություն տրամադրել, մեկ այլ գերատեսչություն և անհատներ:
Ակնհայտ է, որ այս հանցավոր անփութության պատասխանատուն միայն Զարուհի Բաթոյանը չէ, և ոչ էլ նրան հաջորդած նախարար Մեսրոպ Առաքելյանը․ փաստացի կառավարությունն առանց հետևողականության՝ օգնությունները կենտրոնացրել է մի քանի հասցեներում ու չի վերահսկել: Արդյունքում դրանց մի մասը վաճառքի նպատակով հայտնվել է List.am կայքում, մի մասը Երևանի Թիվ 1 ծերատան նկուղում է փտում, մի որոշ մասը փոշիացվել է անհայտ ճանապարհներով։ Տեղեկություններ կան, որ ապրանք կա կուտակված Զվարթնոցի մաքսատան պահեստներում և պրիմիտիվ թղթատարության պատճառով գլխավոր մաքսապետ Շուշանիկ Ստեփանյանը չի մաքսազերծում։ Իբր՝ օրենքի տառն են պահում: Եվ սա սառնասրտորեն իրեն թույլ է տալիս մի իշխանություն, որն իր անկարողունակության պատճառով կամ թշնամու հետ ստվերային գործարքի գնալու համար արցախցուն ստիպեց իր կառուցած տունը այրել կամ կահ-կարասիով նվիրել թշնամուն:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Կազան
Ապրիլի 29-ին եւ 30-ին Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի առերես հանդիպում՝ Եվրասիական տնտեսական միո...
«Պահանջում ենք, որ ռուս զինվորականները հեռանան Ղարաբաղից, թող թուրքերը փոխարինեն նրանց». Բողոքի ակցիա
Չորեքշաբթի ադրբեջանական «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել Բա...
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...